ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.07.2016 | 00:02

Հարուստը զրկում և ի՛նքն է սպառնում, աղքատը զրկվում և ի՛նքն է ներողություն խնդրում։ Եթե դու նրան պետք լինես, նա քեզ կօգտագործի, իսկ եթե պետք չես, քեզ կլքի։ Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի։ Երբ քո կարիքն ունենա, կմոլորեցնի քեզ, կժպտա երեսիդ և հույս կտա քեզ։ Քեզ հետ կխոսի ազնվությամբ և կասի. «Քեզ ի՞նչ է պետք», ու քեզ կամաչեցնի իր հյուրասիրությամբ, մինչև որ երկու-երեք անգամ կողոպտի և ապա խաբի քեզ, որից հետո երբ տեսնի քեզ, կարհամարհի ու երես կթեքի քեզնից։


Սիրաքի իմաստությունը 13. 4-9

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ